Back

ⓘ Նոր Աֆոն, քաղաք Աբխազիայի Գուդաութայի շրջանում, գտնվում է ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։ Նախկինում քաղաքը կոչվել է Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի ..




Նոր Աֆոն
                                     

ⓘ Նոր Աֆոն

Նոր Աֆոն, քաղաք Աբխազիայի Գուդաութայի շրջանում, գտնվում է ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։

Նախկինում քաղաքը կոչվել է Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աֆոնի ։ Գտնվում է Սև ծովի ափին։

                                     

1. Պատմություն

Քաղաքն ունի հնադարյան պատմություն։ Առաջին հիշատակումները պատկանում են III դարին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Անակոպիա Տրախեա և եղել է խոշոր առևտրային կետ։ Հնագիտական պեղումները վկայում են Անակոպիայի բնակիչների նյութական մշակույթի բարձր մակարդակի մասին։ V դարում աբխազները Իվերիա լեռան վրա կառուցել են ամրոց, որն անվանել են Իվերիայի ամրոց։

VII դարի վերջում կառուցվել է ամրոցի պատերի արտաքին շերտը։

VIII դարի վերջում աբխազական իշխան Լևոն II-ը՝ օգտվելով Բյուզանդիայի ներքին անկարգություններից, իրեն հայտարարել է Աբխազիայի անկախ թագավորության թագավոր։ Նրա օրոք Անակոպիան դարձել է Աբխազիայի թագավորության մայրաքաղաքը և մնացել է մայրաքաղաք մինչև թագավորական նստավայրի Քութայիս տեղափոխվելը։

                                     

2. Տեսարժան վայրեր

Նոր Աֆոնում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, բնական և պատմական հուշարձաններ։ Դրանցից են՝

  • Պսիրցխա գետի ջրերով սնվող լճակների համակարգով մերձծովյան զբոսայգի կարապներով հայտնի լիճը
  • Իվերիա լեռան տակ և Նոր Աֆոնի արվարձաններում գտնվում են մի շարք կարստային քարանձավեր, այդ թվում նաև 1961 թվականին բացված Նոր Աֆոնի քարանձավը
  • Իվերիա լեռան վրա գտնվող հնադարյան տաճարի և Անակոպիական ամրոցի ավերակները
  • Նոր Աֆոնի վանք և վանքային համալիր
  • Ջրվեժ և էլեկտրակայան, կառուցված 1902 թվականին
  • Պսիրցխա գետի կիրճում գտնվող Սիմոն Կանանացի առաքյալի տաճարը
                                     

3. Կլիմա

Կլիման խոնավ մերձարևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 16.3 °C, ամռանը՝ +30 °C-ից +32 °C, ձմռանը՝ +9 °C-ից +11 °C: Ջուրը տաքանում է մինչև 26-28 °C:

                                     

4. Բնակչություն

1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3235 մարդ, որոնցից 44.0%-ը կազմում էին ռուսները, 23.1%-ը՝ աբխազները, 7.6%-ը՝ վրացիները։

2003 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 1308 մարդ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1518 բնակիչ, որոնցից 904-ը՝ աբխազներ 59.6 %, 365-ը՝ ռուսներ 24.0 %, 123-ը՝ հայեր 8.1 %, 24-ը՝ ուկրաինացիներ 1.6 %, 22-ը՝ հույներ 1.4 %, 18-ը՝ վրացիներ 1.2 %, 62-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ 4.1 %։

                                     

5. Քույր-քաղաքներ

  • Ռյազան, Ռուսաստան, 2008 թվականից
  • Սարով, Ռուսաստան, 2007 թվականից
  • Սերգիև Պոսադ, Ռուսաստան, 2007 թվականից
  • Կալազետա, Իտալիա
  • Սրեմսկի Կարլովսի, Սերբիա 2014 թվականի դեկտեմբերի 23-ից
                                     
  • ახალი ათონის მღვიმე Աբխազիայի մեծ քարանձավներից մեկն է, որը գտնվում է Նոր Աֆոն քաղաքում, որի անունով էլ անվանակոչվել է Գտնվում է Իբերիայի լեռան լանջին
  • 1881 թվականին Ժամանակակից Նոր Աֆոն քաղաքի տարածքը անցյալում եղել է Փսիրցխա գյուղի մի մասը 1920 - 1930 թվականներին Նոր Աֆոնը աբխազների կողմից նույնպես կոչվել
  • լեռ Աբխազիայում, Նոր Աֆոն քաղաքում Ունի 344 մետր բարձրություն Գագաթին պահպանվել է Անակոպիա ամրոցը Այստեղ է գտնվում նաև Նոր Աֆոնի քարանձավը Ըստ ավանդության
  • Անակոփիա ամրոց, պաշտպանական կառույց, տեղակայված է Նոր Աֆոն քաղաքում, հանդիսանում է Աբխազիայի տարածքում առավել ամբողջական պահպանված ամրությունը VII դարի
  • ավատատիրական պետություն Հարավային Կովկասում, որի մայրաքաղաքն էր Անակոպիան Նոր Աֆոն իսկ 806 թվականից Քութայիսը Անոսիդների իշխանական տոհմը ծագում էր աբխազական
  • միավորվել է Գյուղում գտնվում են հինավուրց Սուրբ Գևորգ տաճարի ավերակները և Նոր Աֆոնի վանական համալիրի մենաստանի շինությունները Кварчия В. Е. Историческая
  • սանդուղք կա, որն ունի 137 աստիճանահարթակ Փարոսից տեսարան է բացվում դեպի Նոր Աֆոն և Սուխում Փարոսը տեղակայված է ավազային լեզվակարկառի վրա, որը ողողվում
  • նպատակով սանատորիա Գուդաութի շրջանի խոշոր բնակավայրերն են Գուդաութան, Նոր Աֆոնը և Լիխնին 2003 թվականին շրջանի բնակչությունը կազմել է 34 869 մարդ 1989
  • չորեքշաբթի օրերին վեպի հիման վրա Ամառ 1999 թվական Թոշակառու Իվան Ֆյոդորովիչ Աֆոնինը ով Հայրենական մեծ պատերազմի վետերան է, Հայրենական պատերազմի 2 - րդ աստիճանի
  • արևելյան առափնյա շրջաններում Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Ադլերում, Նոր Աֆոնում Գագրայում և այլուր Գաղթած համշեցիների թիվը հասել է ավեի քան 60 000
  • 1998 - ից Ալեսանդրիա, Իտալիա, 2006 - ից Օստրուվ Մազովեցկի, Լեհաստան, 2008 - ից Նոր Աֆոն Աբխազիա, 2008 Բրեստ, Բելառուս, 2014 - ից Կրուշևաց, Սերբիա, 2000 - ից Օմիշ
  • մեկնում է Աֆոնի վանք, որտեղ մնում է մինչև 1872 թվականի օգոստոսը, նա ցանկանում էր կատարել իր խոստումը և դառնալ վանական, սակայն նրա աֆոնական խոստովանահայրերը