Back

ⓘ Նորակերտ, Արմավիրի մարզ. Հեռավորությունը մարզկենտրոնից 38 կմ։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես ավան ամայի տարածքում՝ ղռերում, որից էլ ստացել է իր անվանումը։ 199 ..




Նորակերտ (Արմավիրի մարզ)
                                     

ⓘ Նորակերտ (Արմավիրի մարզ)

Հեռավորությունը մարզկենտրոնից 38 կմ։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես ավան ամայի տարածքում՝ ղռերում, որից էլ ստացել է իր անվանումը։ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվում է գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որwնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

                                     

1. Բնակչություն

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի և Հայաստանի տարբեր գյուղերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թվականին համայնքն ունեցել է 3136 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 578 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

                                     

2. Տնտեսություն

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը 404 հա, կան պտղատու 40 հա և խաղողի այգիները 62 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 145 և 306 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, հարավային բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

                                     

3. Համայնքի հիմանխնդիրներ

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

                                     
  • Նախիջևանի ԻՀ Որդուարի շրջանում Նորակերտ - գյուղ ՀՀ Արմավիրի մարզում Նորակերտ - գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում Նորակերտ - գետ Գեղարքունիքի մարզում
  • հոդվածը Արմավիրի մարզ գյուղական համայնքի մասին է Այլ գործածությունների համար այցելեք Արմավիր այլ կիրառումներ Արմավիր գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում Մայրաքաղաք
  • կիրառումների համար տե ս Ալաշկերտ այլ կիրառումներ Ալաշկերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում մարզկենտրոնից 7 կմ հարավ Նախկինում ունեցել է Սովետական անվանումը
  • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ Արմավիրի մարզ Code database of Armenia, Արմավիր Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ
  • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ Արմավիրի մարզ Code database of Armenia, Արմավիր Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ
  • 17 զարդաքանդակ գերեզմանաքարերով Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում չաշխատող հղում Համայնքի ղեկավարի էջը Արմավիրի մարզպետարանի կայքում չաշխատող հղում
  • հոդվածը Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի մասին է Այլ գործածությունների համար այցելեք Արաքս այլ կիրառումներ Արաքս, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում մարզկենտրոնից
  • ցանկ Արմավիրի մարզ Հայաստանի մարզերի կոդեր Արխիվացված է օրիգինալից 2013 - 08 - 26 - ին Վերցված է 2013 - 08 - 23 Code database of Armenia, Արմավիր Հայաստանի
  • 2014 - 09 - 12 - ին Վերցված է 2015 Ապրիլի 6 Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում չաշխատող հղում Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում չաշխատող հղում
  • հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է Այլ գործածությունների համար այցելեք Արևիկ այլ կիրառումներ Արևիկ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում մարզկենտրոնից
  • Այս հոդվածը ներկայացնում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ հաստատվել է Հայաստանի կառավարության

Users also searched:

...