Back

ⓘ Նորագյուղ, Ասկերանի շրջան. Նորագյուղ, գյուղ Արցախի Հանրապետության արևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից՝ 7 կմ, իսկ մայրաքաղաք Ստ ..




Նորագյուղ (Ասկերանի շրջան)
                                     

ⓘ Նորագյուղ (Ասկերանի շրջան)

Նորագյուղ, գյուղ Արցախի Հանրապետության արևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից՝ 7 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 17 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, "Ասկերանի մանկական երաժշտական դպրոց" ՊՈԱԿ-ի Նորագյուղի մասնաճյուղը, բուժկետ, միջնակարգ դպրոց՝ անվանված Արցախի հերոս Վիտալի Պետրոսյանի անունով, որտեղ սովորում է 218 աշակերտ ։ 2011 թվականին Նորագյուղում բացվել է մանկապարտեզ՝ "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով։

                                     

1. Անվանում

Պատմական Արցախում Նոր շեն, Նորագյուղ անունները երևան են եկել հին գյուղերի տեղափոխման արդյունքում։ Նորագյուղ անունը ստացել է հին գյուղի տեղափոխման արդյունքում։ Իրողությունն այն է, որ այսօրվա Նորագյուղը չորս անգամ փոխել է իր տեղը և չորս անգամ կոչվել է Նորագյուղ։ Նորագյուղը շատ դեպքերում անվանում են "դերու շեն", որովհետև այստեղ շատ տերտերներ են եղել։

                                     

2. Պատմություն

Հին բնակավայրի պատմությունը սկսվել է 19-րդ դարասկզբից։ Նորագյուղը նախկինում Երիցուշեն էր։ Նորագյուղի Հոնի Խաչ հուշարձանը գտնվում է համանուն լեռան արևելահայաց լանջի վրա դեպի Ասկերանի կողմը։ Այդ վայրը համարվել է սրբավայր։ Հին Նորագյուղի Նոր Նորագյուղը վերջին տարիներին լեռներից իջել է հարթավայ, Ստեփանակերտի օդանավակայանից դեպի հյուսիս-արևելք եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան մասում։ Այստեղ Ձորակի կրծքից դուրս է գալիս մի աղբյուր` Վերին ջուր անունով։ Գյուղից դեպի հյուսիս, լեռան վրա Սուրեն Խաչ սրբավայրն է։ Իսկ գյուղից 4-5 կմ հեռավորության վրա, Զնգլ կոչվող տեղամասում կա քարայրի տեսքով մի կացարան, որին տեղացիներն անվանում են Քարե տուն։ Արաբ պատմիչ Իբն ալ-Ասիրն իր պատմության գրքում վկայում է հետևյալը.

Հավաստի տեղեկություններ են պահպանվել Աղվանանց երկրի պատմիչ Մովսես Կաղանկատվացուց: Նա գրում է.

Մակար Բարխուդարյանը Շիկաքարը ցույց է տալիս Քարագլխի տեղում։

                                     

3. Աշխարհագրություն

Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Համայնքը հարթավայրային է, ունի 2297.7 հա տարածք, որից 1559.14 հա գյուղատնտեսական նշանակություն ունի, 372.0 հա անտառային հողեր են։ Նորագյուղ համայնքի սահամանային գոտով հոսում է Կարկառ գետի Հիլիսի վտակը։ Նորագյուղում 2011 թվականին կառուցվել է ներքին ջրաբաշխիչ ցանց՝ "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջոցներով։ Նորագյուղի աշխարագրական դիրքը նկարագրել է նաև պատմաբան Ն. Ադոնցը։

                                     

4. Տնտեսություն

Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1517 մարդ, կա 350 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

                                     

5. Պատմամշակութային հուշարձաններ

Նորագյուղի մոտակայքում կան 13 խոշոր և մանր դամբարաններ։ Այժմ Նորագյուղի և Սարդարաշենի դպրոցներում պահում են բրոնզեդարյան մշակույթի այնպիսի հազվագյուտ նմուշներ, ձիասարքեր, պաշտամունքի բրոնզե արձանիկներ, բաժակներ, զանգեր, գոտու քանդակազարդ ճարմանդներ և այլն, որոնք կարող են լինել մեծ թանգարանի արժեքավոր ցուցանմուշներ։

Գյուղի աղբյուրներն են Երե ջուր, Քշաջուր, Ներքե ջուր, Քեժու աղբյուր, Չոբանանց աղբյուր, Պապու աղբյուր, Գյոլատեղի աղբյուր, Կատվի աղբյուր, Սևաջուր, Հաջալվի ջուր, Քղհանա ձորի աղբյուր, Խեժն աղբյուր, Գող աղբյուր, Շորի առաջ, Շոր ջուր, Վետած աղբյուր, Շվեդ աղբյուր, Ղլի ձորի աղբյուր, Բրամա ղշլաղի աղբյուր, Քյահրիզ, Ղշլաղատեղի աղբյուր, Ժողովրդական թալայի աղբյուր։

Հայտնի է Մերուժան Ժայռափոր աղբյուրը, որը գտնվում է գյուղից վերև։ Ժայռափոր նովի վրա` երկու օղ, իսկ ժայռի վրա` արձանագրություն.

Նորագյուղացիները, բացի "Հոնի խաչ" սրբավայրից, պաշտպանել և այժմ պաշտպանում են "Սարի խաչ", "Պառավի խաչ", "Սռի խաչ", "Մեծ նան" և "Նոր խաչ" սրբավայրերը։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ սուրբ Գևորգ եկեղեցի 1810, գերեզմանոց 19-20-րդ դարեր, աղբյուր 19-րդ դար, սրբատեցի "Սարե խաչ" 17-20-րդ դարեր, հաշվառված է 16 հուշարձան։ Հին Նորագյուղի եկեղեցին կառուցվել է 1910 թվականին ժողովրդի օգնությամբ, Ավագիմ Զաքարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։

Արցախյան ազատամարտի տարիներին ռմբակոծության ժամանակ գյուղի պատմամշակութային վայրերը չէին տուժել։



                                     

5.1. Պատմամշակութային հուշարձաններ Հողահանդակներ

Սլանա հող, Տանձի խութ, Ցաքի հող, Քղհանա ձոր, Խուրջինի հող, Գյոլատեղ, Շախունց տափ, Նաշունց տափ, Պրուտեն հող, Խազազա ձոր, Սզնոտ, Կուքու տափ, Մոսունց տափ, Խաչի տակ, Բիլա խութ, Քարի տափ, Ջղանոտ, Ճղպրոտի ձոր, Սոնա խանումի խութ, Քյուզորե խութ, Մեկթելանի, Խոր ձոր, Ավունց ցաքոտ, Մարունց խութ։

                                     

6. Այգիներ

Գալուստանց, Մարդունց, Հայրապետանց, Մոսունց, Շտորանց, Չոբանանց, Դերունց, Մելքումանց, Մուղդուսանց, Նաշունց, Անդրունց, Աղաբեկանք, Զաքարանց, Լենտի տակ, Վարդոտ։

                                     

7. Գյուղն Արցախյան ազատամարտի տարիներին

Արցախյան ազատագրական պայքարին Նորագյուղից մասնակցել են հարյուրավոր ազատամարտիկներ։

  • Արսենի Ալիխանի Հակոբյան - Արիության շքանշան։
  • Վիտալի Հակոբի Պետրոսյան - "Մարտական խաչ" 2-րդ աստիճան շքանշան

Արցախյան ազատամարտի տարիներին՝ 1990 թվականի սեպտեմբերի 18-ին, գյուղը ռմբակոծվել էր МИ-24 ուղղաթիռներով, եղել էր մեկ զոհ և յոթ վիրավոր։

                                     

8. Հետաքրքիր փաստեր

1990-1991 թվականներին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, Անդրանիկ Մարգարյանը տարբեր առաքելություներով հաճախակի էր գալիս Ղարաբաղ։ Օդանավակայանում թուրք օմոնակաները հետապնդում էին Հայաստանի գրանցում ունեցողներին։ Որպեսզի Ա. Մարգարյանը խուսափի նման խոչընդոտներից, ստիպված գրանցվել է Արցախում` որպես գյուղի բնակիչ։

                                     
  • Արծվիկ Անդրյան 6 նոյեմբերի, 1964, Նորագյուղ Ասկերանի շրջան - 24 սեպտեմբերի, 1992, Նորագյուղ հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից Արծվիկ Անդրյանը
  • Ասկերանի շրջան Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկը Շրջանի մակերեսը կազմում է 1.222 կմ², բնակչությունը 16.979 մարդ 2005 թ. Ունի 42 համայնք, 47
  • Նորագյուղ անվանումը կարող է ունենալ հետևյալ կիրառումները Նորագյուղ - գյուղ Արցախի Հանրապետության արևելյան հատվածում Ասկերանի շրջանում Նորագյուղ - պատմական
  • Այս հոդվածը ներկայացնում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը Ցանկում ներառված է ընդամենը
  • Ասկերանի պաշտպանական շրջան 4 - րդ պաշտպանական շրջան կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1992 - ի օգոստոսի 14 - ի հրամանով ԼՂՀ Ասկերանի շրջանում գործող ԻՊՈԻ ստորաբաժանումների
  • Ժորա Գրիգորի Օհանջանյան ծ. դեկտեմբերի 22, 1942, գ. Նորագյուղ ԼՂՀ Ասկերանի շրջան հայ ճարտարագետ, բարեգործ Երևանի Մաշտոցի շրջգործկոմին կից Հադրութին
  • Կոտայքի մարզում Նորագյուղ - գյուղ Արցախի Ասկերանի շրջանում Նորագյուղ - թաղամաս Երևանում Նորգյուղ - գյուղ Վրաստանի Մառնեուլի շրջանում Նորագյուղ - գյուղ Ադրբեջանի
  • Մամեդ Աղաջանյան հուլիսի 3, 1974, Խրամորթ, Ասկերանի շրջան - հոկտեմբերի 2, 1992, Խրամորթ, Ասկերանի շրջան հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից
  • Կարմիր գյուղ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից 43 կմ դեպի հարավ, իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից 23
  • գործարանում Արցախյան շարժման առաջին շրջանում բռնի տեղափոխվել է հայրենի Նորագյուղ և միացել հայրենիքի պաշտպաններին Ծառայել է Ասկերանի ՊՇ - ում Մասնակցել է Ֆիզուլիի
  • Տանձատափ այլ կիրառումներ Իվանյան, բնակավայր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ Ստեփանակերտից 10 կմ արևելք