Back

ⓘ Նորաշեն, Արարատի մարզ. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն այլ կիրառումներ Նորաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղա ..




Նորաշեն (Արարատի մարզ)
                                     

ⓘ Նորաշեն (Արարատի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն այլ կիրառումներ

Նորաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք։

                                     

1. Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Դվին Քյուրդքենդ, Դվին Քրդական, Դվին Քյուրդուքենդ, Նորաշեն Վերին, Քուրդիքենդի Վերին անվանումները։ Նոր անվանումը պայմանավորված է Այրարատ աշխարհի Մազազ գավառի Նորշեն բնակավայրի հետ։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից գտնվում է 910 մ բարձրության վրա։

                                     

2. Կլիման

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

                                     

3. Տնտեսություն

Գյուղն ունի առկա 892 տնտեսություն, հանրակրթական և երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 856 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 172 հա և 137 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 178 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Գյուղում կա Գինու կոմբինատ։

                                     
  • Նորաշեն կարող է վերաբերել Նորաշեն գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում Նորաշեն գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Արարատ այլ կիրառումներ Արարատի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում Մարզկենտրոնն Արտաշատ
  • Այնթապ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա Ընկած է Երևան քաղաքից հարավ - արևելք Նախկինում ունեցել է Այնթապ նոր, Բեյբուդաբադ
  • կիրառումների համար տե ս Նոր ուղի այլ կիրառումներ Նոր ուղի, գյուղ Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, նախկինում կոչվել է Պետտնկարան, հայտնի է նաև Ուչխոզ
  • հուշարձանների ցանկ այլ կիրառումներ Այս հոդվածը ներկայացնում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ հաստատվել
  • համար տե ս Բարձրաշեն այլ կիրառումներ Բարձրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Բարձրաշեն և Կաքավաբերդ գյուղերը
  • կիրառումների համար տե ս Շահումյան այլ կիրառումներ Շահումյան, գյուղ Արարատի մարզում նախկինում Յուվա Ղամարլուի շրջան, նախասովետական շրջանում Ուվայ Էրիվանի
  • համար տե ս Նոր կյանք այլ կիրառումներ Նոր կյանք, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 8 կմ հարավ, մարզկենտրոնից 8 կմ հեռավորության
  • կիրառումների համար տե ս Ջրաշեն այլ կիրառումներ Ջրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 16 կմ հյուսիս Գյուղը հիմնադրվել
  • Շաղափ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Ուրցաձոր համայնքում, մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հարավ - արևելք Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին Նախկինում

Users also searched:

...