Back

ⓘ Նոր Խարբերդ. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր Խարբերդ այլ կիրառումներ Նոր Խարբերդ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 ..




Նոր Խարբերդ
                                     

ⓘ Նոր Խարբերդ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր Խարբերդ այլ կիրառումներ

Նոր Խարբերդ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, Երևան-Արտաշատ ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա։

                                     

1. Պատմություն

Նոր Խարբերդը 1955 թվականից քաղաքատիպ ավան էր Հայկական ՍՍՀ Մասիսի շըրջանում, շրջկենտրոնից 4 կմ հս–արլ հեռավորության վրա։ Ավանի տարածքով է անցնում Երևան–Մասիս երկաթուղին և Երևան–Արտաշատ խճուղին։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն էր։ Կարևոր ձեռնարկություններից էին ոչ գործվածքային Նոր Խարբերդ կտորեղենի ֆաբրիկան, "Հայբնագույնքարեր" և ԴՕՍԱԱՖ–ի արտադրական կոմբինատները։ Կոլտնտեսությունն զբաղվում էր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ավանում էին գտնվում Հայկ․ ՍՍՀ ԴԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ինկուբացիոն թռչնաբուծական կայանը, կային նաև տնկարանային, ջերմոցային տնտեսություններ։ Ուներ 2 միջնակարգ, մեկ երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, զառամյալների տուն–ինտերնատ, 2 մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան, դեղատուն։

1929 թվականին Նոր Խարբերդը հիմնել են Արևմտյան Հայաստանի` Խարբերդ նահանգի Թլկատին Խույլու գյուղից տեղափոխված հայերը, որոնք 1915 թվականի Եղեռնից հետո կարողացել են կենդանի մնալ և վերադառնալ այժմյան Հայաստան։ Հայտնի է, Նոր Խարբերդի հիմնադիր բնակիչների խումբը բաղկացած էր ընդամենը 15 հոգուց.

Օհանյան ընտանիք 4 բնակիչ՝

Օհանյան Խաչատուր, Օհանյան Երևանյան Շնորհիկ, Օհանյան Ասատուր5 տ․ տղա, Օհանյան Ալիս7 տ․ աղջիկ։

Շուշանյան ընտանիք 5 բնակիչ՝

Շուշանյան Գրիգոր, Շուշանյան Ադամյան Մարթա, Շուշանյան Սարգիս6 տ․ տղա, Շուշանյան Հասմիկ 3 տ․ աղջիկ, Շուշանյան Սերոբ 2 տ․ տղա։

Մկրտչյան ընտանիք 6 բնակիչ՝

Մկրտչյան Խաչիկ, Մկրտչյան Հարություն, Մկրտչյան Մկրտիչ, Մկրտչյան Նարգիզ, Մկրտչյան Սաթենիկ, Մկրտչյան Աղավնի 2 տ․ աղջիկ։

Գյուղը 1938 թվականին վերանվանվել է Նոր Կյանք, իսկ 1965 թվականից՝ Նոր Խարբերդ։

Նախկինում ունեցել է Խարաբերդ, Խարբերդ, Նոր Կյանք անվանումները։ Մինչև 1996 թվականը եղել է քաղաքատիպ ավան։

Գյուղը տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից ունի 920մ բարձրություն։

                                     

2. Կլիման

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

                                     

3. Տնտեսություն

Գյուղն ունի 1985 տնտեսություն, 2 միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 404 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 197 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար կազմում են 41 և 19 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 39 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

                                     
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Նոր Խարբերդ այլ կիրառումներ Նոր Խարբերդ համախար - բերդցիական միության կենտրոնական գործադիր մարմնի տարեկան հանդես
  • Նոր Խարբերդ կարող է վերաբերել Նոր Խարբերդ - գյուղ Հայաստանի Արարատի մարզում Նոր Խարբերդ - համախար - բերդցիական միության կենտրոնական գործադիր մարմնի տարեկան
  • Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում Գտնվում էր Խարբերդ քաղաքից 30 կմ հարավ - արևմուտք, Նոր Մալաթիա - Խարբերդ ճանապարհի ձախ կողմում
  • Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում Գտնվում էր Խարբերդ քաղաքից 30 կմ հարավ - արևմուտք, Նոր Մալաթիա - Խարբերդ ճանապարհի ձախ կողմում
  • Այս հոդվածը ներկայացնում է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ հաստատվել է Հայաստանի կառավարության
  • Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում Գտնվում էր Խարբերդ քաղաքից 10 - 12 կմ հարավ - արևմուտք, Նոր Մալաթիա - Խարբերդ ճանապարհի ձախ կողմում
  • մշակութային կարևոր հանգույցը Խարբերդը Հայերի հոծ բնակության արեալները աղճատելու նպատակով Աբդուլ Համիդի վարչական նոր բաժանմամբ Թուրքիայում 1880 թվականին
  • Ակչեկանա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում Գտնվում էր Նոր Մալաթիա - Խարբերդ ճանապարհի ձախ կողմում, Արևելյան Եփրատի ձախակողմյան
  • հարազատներվ, փախչել են, հասել Գավառ և հաստատվել այնտեղ. Ապա 1969 թ. հիմենել են Նոր Խարբերդ ավանը, որն գտնվում է Մասիսի շջանում Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների
  • Ազիզ, Միզիրա, Նոր քաղաք Բնակավայրը հիմնադրվել է 1617 թվականին Խարբերդից տեղափոխված հայերի կողմից և ստացել է Նոր Խարբերդ անվանումը Խարբերդի բերդից մինչև