Back

ⓘ Նոր Կյուրին, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Երևան-Արտաշատ մայրուղու վրա, մարզկենտրոնից` 22 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հ ..




Նոր Կյուրին
                                     

ⓘ Նոր Կյուրին

Նոր Կյուրին, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Երևան-Արտաշատ մայրուղու վրա, մարզկենտրոնից` 22 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք։

                                     

1. Պատմություն

Համայնքը նախկինում եղել է Նոր Խարբերդի այգեպտղաբուծական սովխոզ, այնուհետև առանձնացել է որպես համայնք և անվանվել է Նոր Կյուրին` ի հիշատակ Արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքի։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա։

                                     

2. Կլիման

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

                                     

3. Տնտեսություն

Գյուղն ունի այգեգործական թաղամաս 90.0 հա ընդհանուր մակերեսով, ունի 270 տնտեսություն, 1 դպրոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 290 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են մասամբ։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 94 հա, 53 հա և 89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ինչպես նաև հացահատիկ։ Պտուղներից մշակում են ծիրանենի, դեղձենի։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։

                                     
  • մասամբ երկրագործությամբ Հայերն ունեին եկեղեցի և դպրոց Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ Նոր Կյուրին
  • Հայ եկեղեցին, ընդունելով Կյուրեղ Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը, նրա ոգով և դավանական սկզբունքներով է պարզաբանել դավանական նոր խնդիրները, մերժել այն ամենը
  • հայրենադարձ կյուրինցիներին Խորհրդային Հայաստանում Նոր Կյուրին ավան հիմնելու Տպագրել է ասացվածքներ, հանելուկներ, երգեր, անտունիներ Կյուրինի բարբառով
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Նոր ուղի այլ կիրառումներ Նոր ուղի, գյուղ Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, նախկինում կոչվել է Պետտնկարան, հայտնի
  • Կյուրակ ֆր. Curac համայնք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզի Շարանտ գավառում Բնակչությունը 2008 թվականի դրությամբ կազմում է 122 մարդ, բնակչության խտությունը
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Նոր կյանք այլ կիրառումներ Նոր կյանք, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 8 կմ հարավ
  • Պիեռ Կյուրիների գործը շարունակել են նրանց դուստր Իրեն Կյուրին և նրա ամուսինը Ֆրեդերիկ Ժոլիո - Կյուրին Մարիա Սկլադովսկան ծնվել է Վարշավայում, Լեհաստանի ռուսական
  • Պյունյան Դարանդա Դերենդեի, Տարենտե Ենիխան Յըլդըզ, Եըլդըգ, Նոր Խան Թոնուս Թոնոս Կյուրին Ղանղալ Կանգալ, Քանկալ Սեբաստիա Տևրիկ Դիվրիկ Քոչկիր Կոչգիր
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Նոր սերունդ մշակութային միություն այլ կիրառումներ Նոր սերունդ մշակությաին միություն ՆՍՄՄ հայկական մշակութային
  • Քեչայուրդ Դանիելի, Ելքեն, Կավաք, Կյուրին Կպին, Չախըրընքյոյ, Սաղիձոր, Քրիստիանօրեն Բալահոր Պալախոռ Բորազիտ Բորազուտ Կավաք, Նոր խան, Շնքուրակ, Սիվրի Ագարակ