Back

ⓘ Նոր Էրքեջ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվ ..




Նոր Էրքեջ
                                     

ⓘ Նոր Էրքեջ

Նոր Էրքեջ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 90 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 42 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 424.0 հա տարածք։ Նոր Էրքեջ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

                                     

1. Բնակչություն

Նոր Էրքեջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 159 մարդ, կա 25 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

                                     

2. Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի 1274 թ., Սբ. Աստվածածին եկեղեցի 17-րդ դար, Սբ. Սարգիս եկեղեցի 1279 թ., մատուռ 12-13-րդ դարեր, խաչքար 12-17-րդ դարեր, տապանաքարեր միջնադար, ամրոց 12-13-րդ դարեր, կամուրջ 13-րդ դար։

                                     
  • Էրքեջ գյուղ նախկին Գյուլիստանի մելիքության տարածքում Առաջին հիշատակումները գյուղի մասին ներառում է 12 - 15 դարերը Էրքեջ գյուղը գտնվում է Մռավ և Քյափազ
  • Համիդով ադրբ. İsgəndər Məcid oğlu Həmidov, ապրիլի 10, 1948 1948 - 04 - 10 Նոր Էրքեջ - փետրվարի 26, 2020 2020 - 02 - 26 Բաքու, Ադրբեջան ադրբեջանցի քաղաքական
  • Նոր Վերինշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում Գյուղը հիմնադրվել է 1999 թվականին 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի
  • Հայրապետյան որը 1989 - 1994 թթ - ին մասնակցել է Շահումյանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ Կարաչինար, Շահումյան Մարտակերտի գրեթե բոլոր գյուղերի շևջանների ինքնապաշտպանական
  • Նոր Գետաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում Հիմնվել է 2000 թվականին բռնագաղթած գետաշենցիների և շահումյանցիների կողմից Ունի 223 բնակիչ
  • հյուսիս - արևմուտք, ծովի մակերևույթից 1270 - 1370 մ բարձրության վրա Բուզլուխ և Էրքեջ գյուղերի միջնահատվածում Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղը հայաթավել
  • Նոր Բրաջուր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում Քարվաճառ շրջկետրոնից
  • մասին: Իվան Վանիկ Լալայանը ծնվել է 1955թ - ի մայիսի 8 - ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, մտավորականի ընտանիքում Ութ եղբայրներից նախակրտսերն է եղել 1963 - 73թթ
  • Ազիզլու, Սոթք և այլն և Արցախի Հանրապետության Շահումյանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ Կարաչինար, Վերինշեն և այլն Մարտակերտի Մարաղա, Չայլու, Թալիշ, Մոխրաթաղ
  • պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են ԼՂՀ Շահումյանի Էրքեջ Բուզլուխ, Մանաշիդ Մարտակերտի Կարաչինար, Մարաղա, Պուշկենյալ բարձունք
  • Կիչան, Մարաղա, Վաղուհաս և այլն Շահումյանի Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Էրքեջ և այլն Հադրութի Տող, Ծամձոր և այլն շրքանների ինքնապաշտպանական և ազատագրական

Users also searched:

...