Back

ⓘ Նոր Ղազանչի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում ..




Նոր Ղազանչի
                                     

ⓘ Նոր Ղազանչի

Նոր Ղազանչի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 2180.95 հա տարածք, որից 487.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 1581.54 հա անտառային հողեր։ Նոր Ղազանչի համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։

                                     

1. Ընդհանուր տեղեկություններ

Անվանումը ստացել է տեղի արհեստավորների մասնագիտությունից, որոնք հայտնի են եղել կենցաղային մետաղե ամանեղեն որը Արցախի բարբառով նշանակում է ղազան պատրաստելու գործում։ Այժմյան գյուղը ստեղծվել է 17-րդ դարում, բայց մոտակա տարածքների հնությունները ցույց են տալիս, որ վերջինս բնակավայր է եղել դեռ 12-րդ դարից սկսած։ Բնակավայրի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, այժմ ավերված է։ 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 35 տուն, 325 բնակիչ, 1970 թվականին` 89 տուն, 455 բնակիչ, 1987 թվականին` 75 տուն, 260 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1967 թվականին միացել է Սրխավենդի տնտեսությանը։ Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում նշանավոր են Թունանց բաղեր, Մեղրակերտ սրբավայրերը, Կարմիր եղցին, Առստամանց բաղը, Ջալալանց բաղը և այլ վայրեր, կան բազմաթիվ խաչքարեր, հնագույն գերեզմանաքարեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 167 մարդ, զոհվել է 65-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան։

                                     

2. Բնակչություն

Նոր Ղազանչի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 143 մարդ, կա 42 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

                                     
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Ղազանչի այլ կիրառումներ Ղազանչի գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հյուսիս Բնակիչների մի մասը
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Ղազանչի այլ կիրառումներ Ղազանչի գյուղ Արևելյան Հայաստանում, Երևանի նահանգի Սուրմալուի գավառում Բնակչության մասին
  • համար տե ս Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի այլ կիրառումներ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի
  • Շահկերտ այժմ կոչվում է ադրբ. Qazançı - Ղազանչի պատմական հայկական գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության
  • պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի Կիչան, Ղազանչի Պուշկենյալ բարձունք, Մաղավուզ, Մադաղիս, Չայլու և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական
  • ջոկատ, որը 1992 - ից Խաչենի գումարտակի 2 - րդ վաշտի կազմում մասնակցել է Կիչան - Ղազանչի Կոճողոտ - Զարդախաչ - Ալիաղալի - Մարտակերտ - Մաղավուզ - Հակոբ Կամարի և այլ ուղղությունների
  • Նոր Հայկաջուր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում
  • մարզում Ներառում է Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի Մեծ Սեպասար Սարագյուղ Սիզավետ և Փոքր Սեպասար գյուղերը Համայնքը ստեղծվել
  • Այս հոդվածը ներկայացնում է Շիրակի մարզի Ղազանչի գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից
  • նահանգի կազմում 14 - րդ գավառն է Գավառի կենտրոնը Աշոցք ավանն էր ներկայիս Ղազանչի Ղայղուլի գյուղի տեղում Աշոցք գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս