Back

ⓘ Նոր Ջուղա. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա Նոր Ջուղա, նախկին քաղաք, այժմ՝ թաղամաս Իրանի Սպահան քաղաքի կազմում։ Կարևոր կենտրոն է եղել իրանահայության համ ..




Նոր Ջուղա
                                     

ⓘ Նոր Ջուղա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա

Նոր Ջուղա, նախկին քաղաք, այժմ՝ թաղամաս Իրանի Սպահան քաղաքի կազմում։ Կարևոր կենտրոն է եղել իրանահայության համար։ Հիմնադրվել է 1606 թվին, երբ շահ Աբասը Արևելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300.000 հայ տեղահանեց ու գաղթեցրեց Իրան։

                                     

1.1. Հայերը Նոր Ջուղայում Ուշ միջնադար

Հայերը Նոր Ջուղայում հաստատվել են շահ Աբբաս I-ի օրոք։ 16-րդ դարի սկզբին Նոր Ջուղա են տեղափոխվել տեղահանված և Իրանի Սպահանի նահանգ քշված Ջուղայի հայերը, Զայանդերուդ գետի աջ ափին՝ Սպահան քաղաքի մոտ։ Նպատակ ունենալով հայ վաճառականների միջոցով ընդլայնել Իրանի առևտրական և քաղաքական կապերն օտարերկրյա պետությունների հետ՝ Աբբաս I-ը Նոր Ջուղային շնորհել է արտոնություններ "Արքունի Խասսերին" վերապահվող իրավունքներ։

Բնակավայրն ունեցել է ինքնավարություն, որն իրականացրել է քալանթարը քաղաքագլուխ, դատական գործերը վարել է քեդխուդան քալանթարի տեղակալը։ Կարճ ժամանակում Նոր Ջուղան բարգավաճել է, արդեն 1620-ական թվականներին ունեցել է ավելի քան 30 հազար բնակիչ, դարձել երկրի առևտրական կապիտալի կենտրոն։ Նորջուղայեցի հայ վաճառականներին հանձնել իրանական հում մետաքսի արտասահմանյան մենաշնորհը։ 17-րդ դարի կեսին տեղի հայ վաճառականները ստեղծել են "Նոր ջուղայի հայ առևտրական ընկերությունը" ։ Տնտեսական գործունեությանը զուգընթաց, նրանք հաճախ կատարել են նաև դիվանագիտական հանձնարարություններ։

Համայնքը միատարր չէր. զգալի թիվ են կազմել միջին և չքավոր խավերը, որոնք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ։ Նոր Ջուղայի հայ արհեստավորների սոցիալական բողոքի դրսևորումներից էր 1630-1640-ական թվականներին դերձակ Թումիկի սև Պետրոսի գլխավորությամբ ծագած աղանդավորական շարժումը։ 1722 թվականի աֆղանների արշավանքի ժամանակ, երբ Միր Մահմուդը գրավել է Սպահանը և սկիզբ դրել Սեֆյան Պարսկաստանի անկմանը, Նոր Ջուղան ավերվել է, հայերը գաղթել են Հնդկաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա, Ռուսաստան և այլուր։ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն։

1630-ական թվականներին Խաչատուր Կեսարացին հիմնել է դպրոց, որը ժամանակակիցները կոչել են "համալսարան" ։ 1638 թվականին հիմնադրելէ տպարան։ Նշանակալի դեր է խաղացել նաև Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցը, որտեղ աշակերտներին սովորեցրել են եվրոպական լեզուներ և "վաճառականության արվեստ" ։ Վանքին կից բացվել է մատենադարան, որտեղ հավաքվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր։ Զարգացում են ապրել որմնանկարչությունը, գեղանկարչությունը, մանրանկարչությունը, ճարտարապետությունը, աշուղական պոեզիան։

                                     

1.2. Հայերը Նոր Ջուղայում Ժամանակակից շրջան

Նոր Ջուղան եղել է իրանաբնակ բացառությամբ Ատրպատականի, իսկ հետագայում նաև հնդկաստանաբնակ հայերի հոգևոր կենտրոն։ 19-20-րդ դարերում մնացել է որպես թեմական և մշակութային կենտրոն։ 19-րդ դարի 30-ական թվականներին Նոր Ջուղայում բնակվել է շուրջ 4 հազար հայ։ Այդ տարիներին բացվել էր Նոր Ջուղայի առաջին հայկական դպրոցը 1831-1853։ 1858 թվականին հիմնվել է Օրիորդաց դպրոցը, 1880 թվականին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են Ազգային կենտրոնական դպրոց։ 20-րդ դարի սկզբին բացվել է Գևորգ Քանանյան իգական դպրոցը։ 1905-1911 թվականների իրանական հեղափոխությունից հետո աշխուժացել արդեն է Նոր Ջուղայի մշակութային կյանքը։ Կառուցվել է թանգարան-մատենադարանի շենքը 1905։ 1930-ական թվականներին ստեղծվել են ազգային ակումբներ, կազմակերպվել երգչախմբեր։ Հրատարակվել են "Նոր Ջուղայի լրաբեր" ամսաթերթը 1904-1908, "Նոր Ջուղայի ավետաբեր 1906-1911, "Ընկեր" 1920 թերթերը և 10 անուն ձեռագիր կամ մեքենագիր պարբերականներ։ 1946 թվականից սկսվել է նորջուղահայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։ 1952 թվականին Նոր Ջուղայում բնակվել է 4675, 1958 թվականին՝ 5 հազար, 1969 թվականին՝ 8 հազար, 1979 թվականին՝ 10 հազար հայ։ Ներկայումս Նոր Ջուղան Սպահանի թաղամասերից է։ 2003 թվականի դրությամբ հայության թիվը եղել է շուրջ 7 հազար։ Հիմնականում զբաղվում են արհեստներով, տնայնագործությամբ, զգալի թիվ են կազմում մանր ձեռնարկատերերն ու առևտրականները, մտավորականները։

Նոր Ջուղան այժմ ունի 14 եկեղեցի, որոնցից հիմնականը Սուրբ Ամենափրկիչ Վանքն է։ Նոր Ջուղայի եւ Սոֆի լեռան միջակա տարածությունը` շուրջ 300.000 քառակուսի մետր, որտեղ թաղված են նշանավոր տոհմեր ինչպես` Աղազարյան-Լազարյաններ, խոջաներ Խոջա Պետրոս Վելիջանյան, հոգեւորականներ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի, աշուղներ Ղուլ Էգազ։ Այստեղ հաշվվում է մոտավորապես 50.000 տապանաքար։

                                     

2. Գրականություն

  • Աշոտ Ստեփանյան, Նոր Ջուղայի կենցաղային մշակույթը, Երեւան, 2000։
  • Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960. Կազմեց Լ. Գ. Մինասեան, Նոր Ջուղա, 1983։
  • Լեւոն Գ. Մինասեան, Նոր Ջուղան աւելի քան մէկ եւ քառորդ դարում, Ս. Էջմիածին, 1999։
  • Յարութիւն Թ. Տէր Յովհանեանց, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, հատոր առաջին, Նոր Ջուղա, 1880։
  • Էլիզաբեթ Թաջիրյան, Նոր Ջուղայի հայ գաղթօջախը 17-18-րդ դդ. եւրոպական աղբյուրներում, Մաս I, Երեւան, 2012։
  • Առաքելյան Հ., Պարսկաստանի հայերը, Վիեննա, 1911, էջ 31։
  • Վահան Բայբուրդյան, Նոր Ջուղա, Երեւան, 2007։
  • Լեւոն Գ. Մինասեան, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջուղա, 1972։
                                     
  • նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին Կառուցվել է 1655 թվականին շահ Աբբաս II Սեֆիի ժամանակ Վանքի նոր շենքը
  • Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին Սուրբ
  • Ջուղան կամ Ջուլֆան մի քանի բնակավայրերի անվանում է Ջուղա Լազիստանի գավառ գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթի Լազիստանի գավառում Ջուղա
  • Սուրբ Հովհաննես Մկրտիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին
  • խաչքարերի ոչնչացում Արգամ Այվազյանի Ջուղա գիրքը World Gazetteer: Bakı - largest cities per geographical entity ՋՈՒՂԱ Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարան Ջուղայի
  • կիրառումներ Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին
  • Սուրբ Նիկողայոս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին Գտնվում
  • կիրառումներ Սուրբ Սարգիս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին
  • կիրառումներ Սուրբ Մինաս հահ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում Նոր Ջուղա քաղաքում Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութհան Սպահանի թեմին
  • Մրքուզ, նաև Հովհաննես Ջուղայեցի, Հովհաննես Սպահանեցի, 1643, Նոր Ջուղա - 1715, Նոր Ջուղա հայ փիլիսոփա - աստվածաբան, տրամաբան, քերական, նկարիչ 1661 թվականին

Users also searched:

...