Back

ⓘ Նոր Կարթագեն կամ Կարտախենա, լատ.՝ Carthago Nova, իսպ.՝ Cartagena, Իսպաներեն արտասանություն՝, արաբ․՝ Al-Qartājanna قرطاجنة ‎‎, անտիկ ժամանակներում հիմնադրված քաղ ..




Նոր Կարթագեն
                                     

ⓘ Նոր Կարթագեն

Նոր Կարթագեն կամ Կարտախենա, լատ.՝ Carthago Nova, իսպ.՝ Cartagena, Իսպաներեն արտասանություն՝, արաբ․՝ Al-Qartājanna قرطاجنة ‎‎, անտիկ ժամանակներում հիմնադրված քաղաք՝ ներկայիս Իսպանիայի թագավորության հարավարևելյան մասում, Մուրսիա ինքնավար նահանգում։

                                     

1. Ընդհանուր տվյալներ Նոր Կարթագենի մասին

Նոր Կարթագենը բնակեցված է եղել ավելի քան երկու հազար տարի շարունակ, հիմնադրված լինելով մոտավորապես մ․թ․ա․ 227 թվականին։

Նոր Կարթագեն, ներկայիս Կարտախենա քաղաքի հիմնադիրը եղել է կարթագենացի նշանավոր զորավար Հասդրուբալ Գեղեցիկը։

Քաղաքը հիմնադրելիս Հասդրուբալն այն անվանել է Քարթ Հադաշտ կամ Qart Hadasht, այսինքն՝ տվել է նույն անունը, ինչ կրում էր իր հայրենի քաղաք Կարթագենը՝ Carthage։

Նոր Կարթագենն իր փառքի գագաթնակետին է հասել Հռոմեական կայսրության Իսպանիա նահանգի կազմում, երբ ինքը հայտնի էր Կարթագո Նովա կամ Carthago Nova այսինքն Նոր Կարթագեն, ինչպես նաև՝ Կարթագո Սպարտարիա կամ Carthago Spartaria անուներով, և հանդիսանալով Իսպանիա նահանգի, ապա նրա մասը կազմող Կարթագենյան մարզ կամ Cartaginense վարչական միավորի կենտրոնը։

Ի դեպ, Նոր Կարթագենը կամ Կարտախենան կարևոր քաղաքներից մեկն էր վաղ միջնաֆարում և զարգացած, Իսպանիայի տարածքի մեծ մասի Օմայյան խալիֆայությյան կողմից նվաճված լինելու ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ Նոր Կարթագենի արաբական անվանումն էր Քարթայյանաթ ալ-Հալֆա կամ Qartayannat al-Halfa։

Քաղաքակրթությունների հերթագայությունը և իր ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստը, գումարվելով Նոր Կարթագենի տեղական հանքարդյունաբերության զարգացմանը ի վերջո նպաստել են մի եզակի մշակութային ժառանգության ստեղծմանը, այնպիսի նշանավոր նմուշներով, ինչպիսիք են, մասնավորապես․

  • Հռոմեական արվեստի հսկայաքանակ նմուշներ,
  • բազմաթիվ փյունիկյան մշակույթի հուշարձաններ,
  • Նոր արվեստի կամ Art Nouveau շինություններ, որոնք արդյունք են վաղ 20–րդ դարի բուրժուազիայի գործունեության։
  • Նոր Կարթագենի հռոմեական թատրոնը՝ Roman Theatre, որը Պիրենեյան կամ Իբերիական թերակղզու խոշորագույն նման թատրոններից երկրորդն է, հաջորդելով Մերիդայի՝ Mérida, հռոմեական թատրոնին,
  • Բյուզանդական ճարտարապետության փառահեղ նմուշներ,
  • Մավրիտանական ճարտարապետության ավերակներ,

Նոր Կարթագենը կամ Կարտախենան այժմ հայտնի է նաև որպես խոշորագույն շուրջերկրյա, շուրջեվրոկպական և այլ զբոսաշրջային նավագնացության ժամանման վայրերից մեկը Միջերկրական ծովում, որը վերածվում է բարձրացող Իսպանիայի և Եվրոպայի մշակութային կիզակետերից մեկի։

Նոր Կարթագենը կամ Կարտախենան առաջինն է այն բազմաթիվ քաղաքների շարքում, որոնք դարերի ընթացքումանվանակոչվել են Կարթագեն, և այդ շարքում առավել հայտնիներից է Կարթագենա դե Ինդիասը կամ Հնդկաստանի Կարթագենը Կոլումբայում՝ Cartagena de Indias Cartagena of the Indies։

                                     

1.1. Ընդհանուր տվյալներ Նոր Կարթագենի մասին Նոր Կարթագենը որպես ռազմածովային նավահանգիստ

Նոր Կարթագենի ունեցած պատմական կշռի մեծ մասն այդ քաղաքը պարտական է իր պաշտպանված ռազմական նավահանգստին, որն արևմտյան Միջերկրականի ավազանում առավել կարևորագույններից մեկն է։ Նոր Կարթագենը կամ Կարտախենան իր հիմնադրման ժամանակներից ի վեր գրեթե երկու հազարամյակ հանդիսացել է Միջերկրական ծովի արևմտյան մասի կարևորագույն առևտրական և ռազմական նավահանգիստներից մեկը։

Նոր Կարթագենը կամ Կարտախենան արդի Իսպանիայի ռազմածովային նավատորմի գլխավոր ռազմաբազաներից մեկն է՝ Բուրբոնների կամ Իսպանական Բուրբոնների արքայատոհմի Իսպանիայի գահին հաստատվելու ժամանակից ի վեր 18–րդ դար։ Ի դեպ, դեռևս 16–րդ դարից ի վեր Կարտախենան Իսպանիայի երկու առավել կարևոր ռազմածովային նավահանգիստներից մեկն էր․ հյուսիսում Ֆերոլտերան, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ափին՝ Կարտախենան։

Ներկայումս էլ Կարտախենան թե՛ Իսպանիայի, թե՛ Միջերկրական ծովի կարևորագույն նավահանգիստներից մեկն է, Իսպանիայի թագավորության նավատորմի գլխավոր ռազմածովային բազան Միջերկրական ծովի ափին։

Ի դեպ, Նոր Կարթագենում առկա է մեծ նավաշինարան։

                                     

1.2. Ընդհանուր տվյալներ Նոր Կարթագենի մասին Նոր Կարթագենի բնակչությունը

2011 թվականի դրությամբ Կարտախենան ունեցել է 218 հազար 210 բնակչություն, դրանով իսկ լինելով տարածաշրջանի երկրորդ խոշորագույն քաղաքային համայնքը և Իսպանիայի թագավորթւթյան 6–րդ ոչ նահանգական մայրաքաղաքը։ Ի դեպ, 2009 թվականի հունվարի 1–ի դրությամբ Նոր Կարթագենի բնակչությունը եղել է 215 հազար 386 մարդ։ Այսինքն երկու տարում Նոր Կարթագենի բնակչությունն աճել է գրեթե երեք հազարով։ Կարտախենայի ենթակա քաղաքային տարածքը որը հայտնի է Կամպո դե Կարտախենա կամ Campo de Cartagena անունով, ունի 409 հազար 586 բնակիչ։

                                     

2.1. Պատմություն Հնագույն և անտիկ ժամանակաշրջան

Արժանահավատ փաստեր կան, որ ներկայիս Նոր Կարթագեն կամ Կարտախենա քաղաքի ամբողջ տարածքում գոյություն են ունեցել մինչպատմական բնակավայրեր, այդ թվում՝ Լաս Ամալադեսը Լա-Մանգայում։ Ամբողջ առափով մեկ գտնվել են բազմաթիվ հնագիտական նյութեր, ինչպես օրինակ՝ իբերիական բնակավայրը Լոս Նյետոսի մոտ, փյունիկյան նավերի բեկորները, ինչը ապացույց է հնագույն ժամանակներից սկսած ամբողջ Սիերրա Միներայի տարածքում ինտենսիվ արդյունաբերական և առևտրական գործունեության ծավալման մասին։

Ներկայիս Կարտախենայի տեղում հնագույն ժամանակներում քաղաքի գոյության մասին առավել վաղ պատմական տվյալների համաձայն՝ հաստատվում է իբերիական և տարտեսական Մաստիա քաղաքային բնակավայրի առկայությունը։ Վերջինիս մասին հիշատակությունները վերաբերվում են մ․թ․ա․ IV դարին և հենց նա են ավանդաբար կապում Նոր Կարթագենի հետ։

Առաջին ճշգրիտ հիշատակությունը քաղաքային բնակավայրի մասին վերաբերվում է մ․թ․ա․ 227 թվականին և խոսում է այն մասին, որ կարթագենական զորավար Հասդրուբալ Գեղեցիկը հիմնադրել է Քարթ Հադաշտ Qart Hadasht, Նոր քաղաք անվանումը ստացած բնակավայրը, դրանով իսկ ապահովելով, հսկողությունը Իսպանիայի կամ հին Իբերիայի հանքային հանածոներով հարուստ հարավ–արևելքի վրա։ Քարթ Հադաշտը վերածվեց փյունիկյան պետության գլխավոր բազային, որն Իսպանիայում հիմնադրել էր Հաննիբալը՝ այդտեղից մեկնելով իր նշանավոր հաղթական ռազմական արշավանքին՝ դեպի Իտալիա, ընդդեմ Հռոմի, ճանապարհին անցում կատարելով անանցանելի համարվող Ալպերով և մ․թ․ա․ 218 թվականին սկսելով II երկրորդ Պունիկյան պատերազմը։

Մ․թ․ա․ 209 թվականին Քարթ Հադաշտը գրավեց հռոմեական զորավար Պուբլիոս Կորնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագը։ Իսպանիայի "Քարթ Հադաշտ", այսինքն՝ "Կարթագեն", փյունիկերենից թարգմանած՝ "Նորաքաղաք" քաղաքը վերանվանվեց "Կարթագո Նովա" "Նոր Կարթագեն", այսինքն՝ "Նոր Նորաքաղաք" ։ Նոր Կարթագենը կամ Կարթագո Նովան վերածվեց Իսպանիայում Հռոմեական հանրապետությունՀռոմեական հանրապետության կարևորագույն քաղաքներից մեկին։

Մ․թ․ա․ 44 թվականին Նոր Կարթագենը Իսպանիայի երրորդ քաղաքն էր՝ Տարրակոյից և Կորդոբայից հետո, որն ստացավ հռոմեական գաղութի կարգավիճակ և վերանվանվելով Colonia Vrbs Iulia Nova Carthago C.V.I.N.C և կառավարվելով քաղաքացիների կողմից՝ Հռոմեական իրավունքի համաձայն։

Հռոմեականացման՝ ռոմանիզացիայի գործընթացում կայսր Օյտավիանոս Օգոստոսը վերակառուցեց Նոր Կարթագենը, հովանավորելով ֆորումի և կոթողային Հռոմեական թատրոնի շինարարությունը։

Մոտ 425 թվականին Նոր Կարթագենը ենթարկվեց Աֆրիկայից Եվրոպա վերադարձած գերմանական ցեղերից մեկի՝ վանդալների կողոպուտին։ Քաղաքը պետք է պատասխաներ վանդալների հարձակումներին, ուստի 461 թվականին կայսր Մայորիանոսը Նոր Կարթագենում հավաքեց 45 նավից բաղկացած նավատորմ՝ մտադիր լինելով ներխուժել Հյուսիսային Աֆրիկա, վերադարձնել վանդալների զավթած հռոմեական տարածքները և վերականգնել Հռոմեական կայսրությունը նախկին սահմաններով։ Սակայն Նոր Կարթագենի մոտ մղված ճակատամարտը, որը կոչվում է Կարտախենայի ճակատամարտ ավարտվեց հռոմեացիների մեծ պարտությամբ, հռոմեական բանակը լիովին ջախջախվեց։



                                     

3. Հղումներ

  • Циркин Ю. Б. 1981: Римская колония Новый Карфаген // ВДИ. 4, 145 - 152.
  • "Картагена, испанский город" ։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր 82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ ։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
                                     
  • Կարթագեն լատ. Carthago, փյունիկ. Qart - ḥada št քաղաք - պետություն էր Հյուսիսային Աֆրիկայում, այժմյան Թունիսի տարածքում Կարթագենը օլիգարխական
  • Նոր Կարթագենի տաճար իսպ. Catedral de Cartagena կամ Սանտա Մարիա լա Վիեխա, տաճար Իսպանիայում, Նոր Կարթագեն Կարթախենա քաղաքում Կարթախենայի թեմի տաճարն
  • Մոլեդո սեպտեմբերի 28, 1825 1825 - 09 - 28 Նոր Կարթագեն Կոլումբիա - սեպտեմբերի 18, 1894 1894 - 09 - 18 Նոր Կարթագեն Կոլումբիա կոլումբացի պահպանողական քաղաքական
  • հայտնագործել է Քրիստոֆոր Կոլումբոսը 1502 թվականին և անվանել Նուևո Կարթագո Նոր Կարթագեն Ժամանակակից անվանումը իսպ. costa ափ rica հարուստ այսինքն
  • Իսիդոր Սևիլյացի լատիներեն Isidorus Hispalensis, մոտ. 560, Նոր Կարթագեն Իսպանիա - ապրիլի 4, 636, Սևիլյա, Իսպանիա իսպանացի եկեղեցական գործիչ և գրող
  • Իսիդորո Մայքեզ Maiquez, մարտի 17, 1768 1768 - 03 - 17 Նոր Կարթագեն Իսպանիա - մարտի 17, 1820 1820 - 03 - 17 Գրանադա, Vega de Granada, Գրանադա, Անդալուզիա
  • փյունիկերենից թարգմանվում է որպես նոր քաղաք Իր պատմության ընթացքում Կարթագենը եղել է փյունիկեցիների կողմից հիմնադրված Կարթագեն պետության միջերկրածովյան տերություններից
  • Վիլմար Բարիոս իսպ. Wílmar Barrios, հոկտեմբերի 16, 1993 1993 - 10 - 16 Նոր Կարթագեն Կոլումբիա կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ներկայումս հանդես է
  • Շարիկ Լեոն իսպաներեն Zharick León, նոյեմբերի 17, 1974 1974 - 11 - 17 Նոր Կարթագեն Կոլումբիա կոլումբիացի կինոդերասանուհի է, երգչուհի և ֆոտոմոդել, ով
  • Castillo de San Julián պաշտպանական կառույց Իսպանիայի հարավ - արևելքում Կարթագեն քաղաքում Կառուցվել է 18 - րդ և 19 - րդ դարերում ներառելով այն աշտարակը, որ