Back

ⓘ Նոր Արմավիր, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Այն հիմանդրվել է 1922 թ ին Թամանյանի և Ավդալբեկյանի նախագծով։ Մակերեսը՝ 6.54 կմ², հեռավո ..




Նոր Արմավիր
                                     

ⓘ Նոր Արմավիր

Նոր Արմավիր, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Այն հիմանդրվել է 1922 թ ին Թամանյանի և Ավդալբեկյանի նախագծով։ Մակերեսը՝ 6.54 կմ², հեռավորությունը Երևանից՝ 51 կմ, մարզկենտրոնից՝ 9 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 5 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 870 մետր, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։

                                     

1. Պատմություն

Գյուղը վեր է խոյացել Ուրարտական պետության մայրաքաղաք Արգիշտիխինիլի արվարձաների փլատակների վրա, որը կործանվել է մ.թ.ա. 6 դարում 525 թ. ասորական ցեղերի կողմից։ Եվ այսպես շարունակ, ինչպես Հայ ժողովուրդի մնացած մասը, այսօրվա Նոր Արմավիրցիների նախնիները հալածվել ու բնաջնջվել են՝ հռոմեացիների, պարսիկների ու թուրքերի կողմից։ 1922 թ ին առաջին անգամ բնակություն հաստատեցին 25 տնտեսություն։

                                     

2. Բնակչություն

Առաջին բնակիչների թվում էին՝ Հայրապետ և Հակոբ Ազատյանները, Մամիկոն Վիրաբյանը, Կարապետ Մովսիսյանը, Մարտիրոս Գրիգորյանը, Աբգար Մինասյանը, Գեղամ Աթոյանը և ուրիշներ։ 1929 թ ին օտար երկրներից շուրջ 50 տնտեսություն եկան ու բանկություն հաստատեցին։ Նրանք եկել էին Թուրքիայից և Հունաստանից։ Գյուղում առաջին անգամ դպրոց բացվել է 1931 թ ին, որի առաջին ուսուցչուհին է եղել Սալբի Եղիազարյանը։

Նոր Արմավիրի ազգաբնակչության փոփոխությունը.

                                     

3. Տնտեսություն

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 655.9 հա, որից՝ 342.8 հա վարելահողեր, 33.4 հա այգիներ։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

                                     

4. Պատմամշակութային կառույցներ

Պատմամշակութային կոթողներ՝ քաղաքատեղի՝ Արգիշտիխինիլի մ.թ.ա. 8-6-րդ դդ., միջնաբերդ՝ արևմտյան մ.թ.ա. 8-րդ դ., պալատական համալիր մ.թ.ա. 776-763 թթ., մատուռ՝ Սբ. Դավիթ 19-րդ դ., թաղամաս՝ Քաղաքային մ.թ.ա.8-6-րդ դդ.։

                                     

5. Արտաքին հղումներ

  • Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում չաշխատող հղում
  • Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում չաշխատող հղում
                                     
  • հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է Այլ գործածությունների համար այցելեք Նորավան այլ կիրառումներ Նորավան գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում
  • կիրառումների համար տե ս Արգավանդ այլ կիրառումներ Արգավանդ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում մարզկենտրոնից 13 կմ հարավ - արևելք Տեղակայված է ծովի մակերևույթից
  • Այս հոդվածը ներկայացնում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից
  • կիրառումների համար տե ս Արագած այլ կիրառումներ Արագած, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում Գտնվում է ծովի մակերևույթից 915 մ
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Այգեշատ Այգեշատ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում մարզկենտրոնից 32 կմ հյուսիս - արևելք, ծովի մակերևույթից 950 մ բարձրության
  • հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է Այլ գործածությունների համար այցելեք Ջրաշեն այլ կիրառումներ Ջրաշեն, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում
  • Արաքս Արմավիր 1995 - 1997 թվականներ - ՖԱ Արմավիր Արմավիր 1997 - 2001 թվականներ - Կարմրախայը Արմավիր 2001 - 2003 թվականներ - ՖԱ Արմավիր Արմավիր Ակումբը
  • համար տե ս Արմավիր այլ կիրառումներ Արմավիրի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է
  • կիրառումների համար տե ս Ապագա այլ կիրառումներ Ապագա, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում Մեծամոր գետի աջ ափին Գյուղը գտնվում

Users also searched:

...