Back

ⓘ Նոր Ազնաբերդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, Ճահուկ գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակի ափին, Վայոց ձորի լեռների հարավայ ..




Նոր Ազնաբերդ
                                     

ⓘ Նոր Ազնաբերդ

Նոր Ազնաբերդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, Ճահուկ գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակի ափին, Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։

Նոր Ազնաբերդ գյուղը նախկինում Գյուլիստան կառուցվել է 1949 թվականին, բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 1988 թվականին հայ-ադրբեջանական հայտնի դեպքերից հետո այն վերաբնակեցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ գյուղից Հայաստան փախած հայերով։

Նոր Ազնաբերդ է վերանվանվել 1991 թ ին։

                                     

1. Աշխարհագրություն

Գյուղի միջով անցնում է Ճահուկ և Լվիս կոչվող գետակները։ Գյուղը սահմանակից է Նախիջևանի Բզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև մարզի Խնձորուտ և Սերս համայնքներին։ Մարզկենտրոնից հեռու է 46 կմ, ծովի մակերևույթից բարձր է 1630 մ։

Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 1191 հա։

                                     

2. Պատմամշակութային կառույցներ

1991 թվականին գյուղի մուտքի մոտ՝ Տաք ջուր կոչվող տարածքում, տեղադրվել է ղարաբաղյան շարժման զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար։

Ճահուկ գետի վրա են գտնվում Վերին Շենիկ գյուղի ավերակները։

                                     

3. Արտաքին հղումներ

  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady 2005, Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Նոր Ազնաբերդ բնակավայրը "GEOnet Names Server" կայքում։
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
                                     
  • Անվան այլ կիրառումների համար տե ս Ազնաբերդ այլ կիրառումներ Ազնաբերդ այժմ կոչվում է Չալխանկալա, ադրբ. Calxanqala գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության
  • Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի սահմանագլխին, Վայքի լեռնաշղթայում, Նոր Ազնաբերդ զյուղից 6 կմ արևմուտք, Վերին Բզգով գյուղից 2 կմ հյուսիս արևմուտք, Ճահուկ
  • գյուղական համայնքներ Ապրակունիսի Ազայի Դիզայի Դիղին - Ալմալիի Իթկրան կամ Նոր Ազնաբերդ Կարամալինովկայի Ղազանչիի Շահկերտ Նեգրամի Չեղիմբասար Շահբուզի Շիխ
  • այլ կիրառումներ Արտակ Վարդանի Վարդանյան մայիսի 4, 1951 1951 - 05 - 04 Ազնաբերդ Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
  • Ջերմուկ քաղաքը Բնակավայրերն են Ազատեկ Ախտա Արին Արտավան Բարձրունի Նոր Ազնաբերդ Գնդեվազ Գոմուր Զառիթափ Զեդեա Խնձորուտ Կապույտ Կարմրաշեն Հերհեր Մարտիրոս
  • 94 - ին ինքնապաշտպանական մարտեր են ընթացել շրջանի Խնձորուտ, Աերս, Արենի, նոր Ազնաբերդ Բարձրունի գյուղերի սահմանազոտում Ծանր մարտեր են մղվել հատկապես Բարձրունիում
  • տեղափոխվել է Նախիջևանի Օծոփ Բադամլու գյուղից Նոր Ազնաբերդ բնակչությունը 1988 թ. տեղափոխվել է Նախիջևանի Ազնաբերդ Ըզնաբերդ գյուղից մասամբ Հերհեր բնակչության
  • ք. Ջերմուկ 102.8 ՄՀց, գ. Սերս 104.1 ՄՀց, գ. Մարտիրոս 89.1 ՄՀց, գ. Նոր Ազնաբերդ 107.1 ՄՀց, գ. Եղեգիս 104.5 ՄՀց գ. Հերմոն 103.4 ՄՀց, գ. Մուցք 100
  • պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը 1975 թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում սկսեցին

Users also searched:

...