Back

ⓘ Նոր քաղաք, Էդինբուրգ. Նոր քաղաք, Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենտրոնական տարածքներից մեկը։ Հին քաղաքի և Վեստ Էնդի մի մասի հետ միասին 1995 թվականին ընդգրկվ ..




Նոր քաղաք (Էդինբուրգ)
                                     

ⓘ Նոր քաղաք (Էդինբուրգ)

Նոր քաղաք, Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենտրոնական տարածքներից մեկը։ Հին քաղաքի և Վեստ Էնդի մի մասի հետ միասին 1995 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Չնայած անվանմանը, Նոր քաղաքի շենքերի մեծ մասը թվագրվում են 18-19-րդ դարերին և կառուցվել են նեոդասականության ոճով։

                                     

1. Նախապատրաստական աշխատանքներ

Էդինբուրգում Նոր քաղաք ստեղծելու մտադրությունը սկսվել է Ջեյմս VII թագավորի օրոք 17-րդ դարի վերջ։ 17-րդ դարում միջնադարյան Հին քաղաք Էդինբուրգը գերբնակեցված էր՝ հասնելով կրիտիկական կետի։ Որպեսզի քաղաքային էլիտան չտեղափոխվի Լոնդոն քաղաքային իշխանությունը որոշեց ընդլայնել քաղաքի սահմանները։ Էդինբուրգում Լուսավորության դարաշրջանում՝ հնացած քաղաքային ենթակառուցվածքն այլևս չէր բավարարում քաղաքում հաստատված երիտասարդ առաջադեմ հասարակությանը։

Էդինբուրգի աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքի սահմանների ընդլայնումը հեշտ գործ չէր։ Այդ նպատակով որոշվել է ցամաքեցնել Նոր-Լոխ լիճը, որն աչքի էր ընկնում կեղտաջրերով խիստ աղտոտվածությամբ և գարշահոտությամբ։ Լճի ցամաքեցումն ավարտվել է 19-րդ դարում։ Հովտի մեծ մասը, որտեղ նախկինում գտնվում էր լիճը, զբաղեցնում էր Փրինսես սթրիթ զբոսայգին Princes Street Park, և քաղաքի գլխավոր առևտրային փողոցներից մեկը՝ Փրինսեսի սթրիթը։ Մաունդ արհեստական ​​բլրի The Mound վրա, որը շահագործվել է 1830 թվականին, կառուցվել են Շոտլանդիայի ազգային պատկերասրահը, Շոտլանդական թագավորական ակադեմիան, Շոտլանդիայի Բանկի գլխավոր մասնաշենքը և այլ շենքեր։

Այսպիսով, չորացված Նոր Լոխի հովիտը բաժանեց Հին և Նոր քաղաքները։ Քաղաքի երկու մասերն իրար կապելու համար կառուցվել են Հյուսիսային և Վիվերլի կամուրջները։ 19-րդ դարի կեսին հովտում հիմնադրվել են երկաթուղային ընկերություններ, որոնք հիմք են դրել Էդինբուրգի Վիվերլի կայարանի ստեղծմանը։

Աստիճանաբար հարուստ քաղաքացիները սկսեցին տեղափոխվել դեպի Նոր քաղաք՝ Հին քաղաքը թողնելով աղքատ բնակչությանը։

                                     

2. Առաջին տարին

1766 թվականի հունվարին նոր թաղամասի հատակագծի նախագծերի մրցույթ անցկացվեց։ Հաղթողը 26-ամյա Ջեյմս Քրեյգն էր, ով առաջարկել է Նոր քաղաքի պարզ, հստակ կառուցվածքային հատակագիծ։ Հատակագիծը որոշ չափով վերանայվել և ներկայացվել է 1767 թվականին Ջորջ III արքայի դատին։ Վերանայված նախագիծը հիմնված էր երեք զուգահեռ փողոցների վրա Փրինսես սթրիթ, Ջորջ սթրիթ և Քուինս սթրիթ, որոնք գտնվում էին Սենթ Էնդրյուի և Շառլոտի հրապարակների միջև։ Այդ փողոցներին ուղղահայաց երեք փողոցներ լրացնում են քաղաքի ճանապարհային ցանցը։

Քրեյգի սկզբնական նախագիծը պարունակում էր նաև անկյունագծով միացող փողոցներ, ուստի ճանապարհային ցանցը նման էր Մեծ Բրիտանիայի դրոշին։ Ծրագիրը պարզեցնելու համար որոշվել էր հրաժարվել դրանից, իսկ բրիտանական հայրենասիրության ոգին փոխանցվել էր փողոցների և հրապարակների անվանումների միջոցով։

                                     

3. Փողոցների անվանումներ

Նոր թաղամասի կենտրոնական փողոցը Ջորջ սթրիթն էր George Street, որն անվանվել էր ի պատիվ այն ժամանակ իշխող Ջորջ III թագավորի։ Ջորջ սթրիթից հյուսիս գտնվում է Քուինս սթրիթը Queen Street, Ջորջ սթրիթից հարավ գտնվող փողոցն ի սկզբանե կոչվում էր Սենթ Ջեյլս սթրիթ St. Giles Street` ի պատիվ քաղաքի հովանավոր սրբի։ Սանտ Էնդրյուի ու Սանտ Ջորջի հրապարակներն անվանվել են համապատասխանաբար Շոտլանդիայի և Անգլիայի հովանավոր սրբերի անուններով, որոնք խորհրդանշում էին Անգլիայի և Շոտլանդիայի միությունը։ Թիսթլ սթրիթը Thistle Street և Ռոզ սթրիթը Rose Street լրացնում են պատկերը, հանդիսանալով համապատասխանաբար Շոտլանդիայի և Անգլիայի խորհրդանիշները։

Քանի որ Սենթ Ջեյլսը նաև բորոտների հովանավորն էր և թագավորի կողմից ասոցացվում էր Լոնդոնի հետնախորշերի հետ, Սենթ Ջեյլսի փողոցը վերանվանվեց Փրինսես սթրիթի՝ ի պատիվ արքայի որդիների։ Հին քաղաքի հարավում Ջորջի հրապարակի հետ շփոթումից խուսափելու համար Սանտ Ջորջի հրապարակը վերանվանվեց Շարլոտ հրապարակ իսկ փողոցը՝ Շարլոտ սթրիթ Charlotte Street՝ ի պատիվ թագուհի Շարլոտի։ Թիսթլ սթրիթի արևմտյան մասը վերանվանվել է Հիլլ Սթրիթի և Յանգ Սթրիթի, ուստի Թիսթլ սթրիթը Ռոզ սթրիթից կարճացել է երկու անգամ։ Մայրաքաղաքի ուղղահայաց երեք փողոցներից մեկից երևում է Էդինբուրգյան դղյակը, այն կոչվում է Քասլ սթրիթ Castle Street: Երկրորդ փողոցն անվանվել է Ֆրեդերիկ սթրիթ՝ ի պատիվ թագավորի հոր, իսկ երրորդը՝ Հանովեր Hanover Street սթրիթ՝ ի պատիվ Հանովեր տոհմի։



                                     

4. Կառուցում

Նոր քաղաքի կառուցումը սկսվեց Սենթ Ջեյլսի հրապարակով։ Քրեյգը նպատակ ուներ մեծ տաճարներ կառուցել երկու կենտրոնական հրապարակներում։ Սակայն, Սենթ Ջեյլս հրապարակը պատկանել է Սըր Լոուրենս Դունդասին, ով ցանկանում էր կառուցել սեփական առանձնատուն Վիլյամ Չեմբերսի նախագծով։ Փալադյան ոճով կառուցված առանձնատան շինարարությունն ավարտվել է 1774 թվականին։ Այժմ ծառայում է որպես Շոտլանդիայի Թագավորական բանկի շտաբ-բնակարան։ Սանտ Էգիդիուսի եկեղեցին պետք է տեղակայված լիներ առանձնատան մոտ՝ Ջորջ սթրիթի կողմից, սակայն, ճարտարապետական ​​անհամատեղելիության պատճառով, դրա տեղում կառուցվել է Հենրի Դունդայի հուշարձանը։

Նոր քաղաքի առաջին կառուցապատումն ավարտվել է 1800 թվականին՝ Շառլոտի հրապարակի կառուցմամբ։ Հրապարակը նախագծել է Ռոբերտ Ադամը։ Նա նաև նախագծել է Սենթ Ջորջի եկեղեցին, սակայն գերադասվել է Ռոբերտ Ռիդի նախագիծը։ Շառլոտի հրապարակի հյուսիսային մասը։

                                     

5. Վերանախագծում

Նոր քաղաքը նախագծված էր որպես բնակելի թաղամաս։ Կենտրոնական փողոցների երկայնքով շարասյան տեսքով մեկը մյուսին կցված էին վարձով տրվող բազմաբնակարան թաունհաուսները։ Թաղամասի ներքին մասի բնակարանները նախատեսվել էր սպասարկման ոլորտի աշխատակիցների համար` պարի ուսուցիչներ, վարսավիրներ և այլն։ Շուտով բացահայտվել է հարուստ թաղամասի առևտրային ներուժը, և մեկը մյուսի հետևից սկսել են բացվել խանութներ։ 19-րդ դարում Պրինս սթրիթում գտնվող շենքների մեծ մասը վերածվել են առևտրային շինությունների։ Նոր քաղաքի վերափոխումը շարունակվում է մինչ օրս, սակայն շատ շենքեր մնացել են իրենց սկզբնական տեսքով։

                                     

6. Զարգացում

1800 թվականից հետո որոշվել է շարունակել Նոր քաղաքի կառուցապատումը։ Առաջարկվել է չորս նոր նախագիծ։

Հյուսիսային Նոր քաղաքը նպատակ ուներ ընդլայնել քաղաքի սահմանները Քվին Սթրիթ Գարդենսի Queen Street Gardens հյուսիսային հատվածից մինչև Վոթը ոֆ Լիտ Water of Leith գետը։ Աշխատանքներն իրականացվել է 1800-1830-ական թվականներին հիմք ընդունելով Քրեյգի նախագիծը, ըստ որի փողոցներն ուղիղ էին՝ շարքով դասավորված շինություններով։ Պիկարդիի հրապարակի շրջակայքի կառուցապատումն ավարտվել է 1809 թվականին։

Նոր քաղաքը դեպի արևելք ընդլայնելու համար Սըր Ջոն Մարջրիբենքսը 1819 թվականին կառուցել է Ռիջենտի կամուրջը Regent Bridge, ինչը հեշտացրել է Պրինսես սթրիթից առանց դժվարության Քալթոն Հիլ Calton Hill հասնել։ Արևելյան Նոր քաղաքի նախագիծ մշակելու համար կազմակերպված մրցույթը հաջողությամբ չի պսակվել։ Ի վերջո, օգտագործվել է Ուիլյամ Հենրի Փլեյֆերի նախագիծը։ Կառուցվել են Ռիջենտ Թերասը Regent Terrace, Քալթոն Թերասը Calton Terrace և Ռոյալ Թերասը Royal Terrace, բայց Լոնդոն Ռոուդի London Road հյուսիսային մասի կառուցումը չի ավարտվել։ Քալթոն Հիլլի հարավային լանջին տեղադրվել են մի քանի հուշարձաններ, կառուցվել է նաև Թագավորական ավագ դպրոցը՝ նեոհունական ոճով։

19-րդ դարում Նոր Քաղաքի տակ փորվել էր երկաթուղային գետնուղի, որը միացնում էր Շոտլանդ սթրիթն Scotland Street ու Քենալ սթրիթը Canal Street, որոնք հետագայում դարձան Վիվերլի կայարանի Waverley Station մաս։ Փակվելուց հետո թունելն օգտագործվում էր սնկերի աճեցման համար, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` որպես ապաստարան։



                                     

7. Տեսարժան վայրեր

Նոր քաղաքում՝ Մոունդ The Mound արհեստական ​​բլրի վրա, գտնվում են Շոտլանդիայի ազգային պատկերասրահը և Շոտլանդական թագավորական ակադեմիան։ Քուին սթրիթում Queen Street գտնվում է Շոտլանդիայի ազգային դիմանկարների պատկերասրահը Scottish National Portrait Gallery: Այլ տեսարժան վայրեր են "Բալմորալ" հյուրանոցը Balmoral Hotel նախկինում ՝ Հյուսիսային Բրիտանիայի հյուրանոց North British Hotel, ինչպես նաև Վալտեր Սքոթի հուշարձանը։

                                     

8. Առևտրի կենտրոններ

Էդինբուրգի հիմնական առևտրային փողոցը Փրինսես սթրիթն է՝ շոտլանդական և միջազգային ֆիրմաների բազմաթիվ առևտրի կենտրոններով։ Ջորջ սթրիթը նախկինում հանդիսացել է մայրաքաղաքի ֆինանսական կենտրոն, այժմ փողոցում գործում են ժամանակակից բարեր, որոնք հաճախ կառուցվել են բանկերին պատկանող հին շենքերում։ Սենթ Ջայլսի հրապարակում տեղակայված են դիզայներական բուտիկներ։ Վիվերլի կայանում է գտնվում Փրինսես սթրիթ մոլ Princes Street Mall առևտրի կենտրոնը։

                                     

9. Հայտնի բնակիչներ

  • Արթուր Կոնան Դոյլ անգլիացի գրող ծագումով՝ շոտլանդացի, որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։
  • Կատերին Սինքլեր շոտլանդացի վիպասան, մանկագիր։
  • Ռոբերտ Լուիս Սթիվենսոն շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։
  • Ջեյմս Մաքսվել 19-րդ դարի բրիտանացի ծագումով՝ շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս։
  • Ջեյմս Մեթյու Բարրի շոտլանդացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ "Փիթր Փեն" հայտնի հեքիաթի հեղինակը։
  • Ան Կատարին Միտչել կրիպտոանալիտիկ, հոգեբան։
  • Մերի Բրութոն շոտլանդացի վիպասան։
  • Վալտեր Սքոթ անգլիացի գրող, բանաստեղծ, ծագումով Շոտլանդիայից։
  • Էլսի Ինգլիս շոտլանդացի բժիշկ, ուսուցիչ, Առաջին կինը, ով ստացել է Սերբական Թագավորության Սպիտակ արծվի շքանշան։
  • Դեյվիդ Հյում անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ, դասական էմպիրիզմի ներկայացուցիչ, պատմաբան, տնտեսագետ և հոգեբան։
  • Մարի Սթոփս գրող, գիտնական հնաբուսաբան, կանանց իրավունքների պաշտպան։
  • Թոմաս Դե Քուինսի անգլիացի էսսեիստ։
  • Մոյրա Շիրեր ճանաչված բրիտանական բալետի պարուհի, դերասանուհի։
  • Լյուդովիգ Քենեդի շոտլանդացի լրագրող, հաղորդավար, հումանիստ։
                                     
  • Էդինբուրգի Հին քաղաք անգլ. Old Town Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի պատմական կենտրոնը Կլասիցիզմի ոճով կառուցված Նոր քաղաքի հետ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ - ի
  • Լոնդոնում, Մանչեստրում, Լիվերպուլում, Բիրմինգհեմում, ինչպես նաև Էդինբուրգ Բելֆաստ, Գլազգո քաղաքներում Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային
  • 1857 1857 - 03 - 19 Էդինբուրգ 19 - րդ դարի շոտլանդացի ճարտարապետ, Էդինբուրգի Նոր քաղաքի նեոդասական ճարտարապետական հուշարձաններից շատերի նախագծողը Էդինբուրգի թագավորական
  • Հաբ անգլ. hub Էդինբուրգի միջազգային փառատոնի շտաբը, 1999 թվականից գործում է 19 - րդ դարի տաճարում Գտնվում է Էդինբուրգի ամրոցի հարևանությամբ Թագավորական
  • Թագավորական Մղոն անգլ. The Royal Mile փողոցների շարան Էդինբուրգի Շոտլանդիա կենտրոնում, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Երկարությունը կազմում
  • Դանիդին անգլ. Dunedin քաղաք Նոր Զելանդիայի հարավարևմտյան մասում Մեծությամբ երկրորդ քաղաքն է Նոր Զելանդիայում, իսկ բնակչության թվով ութերորդը Հիմնադրվել
  • Camera Obscura and World of Illusions Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի Հին քաղաքի կենտրոնական մասում Թագավորական Մղոն փողոցի վրա գտնվող թանգարան
  • 1866 մայիսի 24. Նորին Թագավորական մեծություն Արքայազն Ալբերտ 1866 մայիսի 24 - 1893 օգոստոսի 23 Նորին Թագավորական մեծություն Էդինբուրգի դուքս 1893 օգոստոսի
  • Հյուսիսային ծովով, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով Շոտլանդիայի մայրաքաղաքն է Էդինբուրգը Շոտլանդիան իր անկախությունը ստացել է 1314 թվականին այն բանից հետո, երբ
  • նոր բու սած ազ գե րը մա նուկ ներ են ու տակա ւին մար դու տեղ չեն հա շո ւո ւիր 1882 թ. բժշկական կրթությունն ավարտելուց հետո մի քանի ամիս Էդինբուրգում
  • նամակներ ստացվել Էմին Էդինբուրգ է ժամանում պրոֆեսորի մոտ չհավատալով սիրելիի մահվանը Կանխատեսելով Էմիի պրոֆեսորի հայրենի քաղաք ժամանելը Էդվարդը նրան

Users also searched:

...