Back

ⓘ Հայկական գիր և գրականություն - Հայ գրականություն, Հայերենի այբուբեն, Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր, Հայկական տպագրություն, Հայկ Խաչատրյան ..




                                               

Հայ գրականություն

IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը խնդիրը դառնում է հրատապ անհրաժեշտություն։ Այս պատմական առաքելությունը հանձն է առնում 390-ականների սկզբներից շրջիկ քարոզչությամբ զբաղվող Մեսրոպ Մաշտոցը` ծագումով Տարոնի Հացիկ գյուղից և մի քանի տարի հայոց արքունիքում աշխատած իբրև դիվանապետ։ Շուրջ 404 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ և կաթողիկոս Սահակ Պարթևի աջակցությամբ Վաղարշապատում գումարվում է հատուկ եկեղեցական ժողով` նպատակ ունենալով ելքեր որոնել ազգային գրավոր մշակույթի ստեղծման և դավանաբանական գրականութ ...

                                               

Հայերենի այբուբեն

Հայերենի այբուբեն կամ Հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։

                                               

Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր

Ըստ մարդկությանը հայտնի տվյալների, նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է երկու նախամաշտոցյան գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց Եբրայեցուց, Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։

                                               

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։ Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։ 1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։ Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը ...

                                               

Հայկական տպագրություն

Հայկական տպագրություն հայերեն բնագրերի տպագրական վերարտադրությունն ու բազմացումը։ Հայկական տպագրություն են նաև այլալեզու հրատարակությունների մեջ հայերեն տպված հատվածները։ Հաճախ Հայկական տպագրություն են համարում մեսրոպատառ ամեն մի տպագրություն ։ Հայկական տպագրությունը զարգացման 3 շրջան է ունեցել. 1920 թվականից հետո՝ խորհրդային և սփյուռքահայ տպագրության շրջան։ 1801-1920 թվականները՝ նոր շրջան, 1512-1800 թվականները՝ հնատիպ գրքի շրջան, Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475 թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի "Ուղեգրություններ" գրքում մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին զետեղված լատինատառ ...

                                               

Հայկ Խաչատրյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Խաչատրյան այլ կիրառումներ Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին: Հայկ Հարությունի Խաչատրյան, Դահրավ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2001), հայ գրող, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից, ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

                                     

ⓘ Հայկական գիր և գրականություն

  • քոչվորների արշավանքները Գրիգոր Մագիստրոսը հայ գրականություն է ներմուծում էպիստոլյար ժանրը Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության
  • Իակովբ, աիս թե անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր Յակովբ, այս Հունարենում հ հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր
  • լուսավորչի շնորհիվ լուսավորվելով Եհովա աստծո լույսով, լուսավորվեց և գիր ու գրականություն ունեցավ, որպեսզի թարգմանի ու կարդա ջհուդա - քրիստոնեական բիբլիա կոչվող
  • լեզու և գրականություն Գերմաներեն լեզու և գրականություն Ֆրանսերեն լեզու և գրականություն Իսպաներեն լեզու և գրականություն Ռուսաց լեզու և գրականություն Կրթության
  • Հայկական տպագրություն հայերեն բնագրերի ինքնուրույն և թարգմանական տպագրական վերարտադրությունն ու բազմացումը Հայկական տպագրություն են նաև այլալեզու հրատարակությունների
  • է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում սկզբում որպես գիտական և գրական հսկողության բաժնի վարիչ, 1976 - 1979 թթ. եղել է Հայկական սովետական
  • Նոր շրջանի հայ գրականություն 17 - րդ դարի 1 - ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ - քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական
  • Օսական գրականություն Օսեթական գրականություն Հս Օսեթ ԻՍՍՀ ում և Հվ Օսեթ Իսլամական միությունում ապրող օսական ժողովրդի գրականություն Ազգային գրավոր
  • Սովետահայ գրականություն գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8 հատորի Գրականություն գլուխը գրել
  • Գիրք Թղթոց հայ վաղ միջնադարյան մատենագրական կոթողային հուշարձաններից, կրոնադավանական բնույթի ժողովածու, Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ դավանությունը
                                               

Անտունի

Անտունի, հայ հին ժողովրդական երգի տեսակ՝ հորինված մեծ մասամբ պանդխտության, նաև սիրո և այլ թեմաներով։ Անտունիները սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և շատ տարածված են եղել հատկապես Արևմտյան Հայաստանի Ակն գավառում։ Շատ անտունիներ առաջացել են հայրեններից՝ պահպանելով նրանց տաղաչափական առանձնահատկությունները։ Անտունիները սովորաբար կազմված են լինում 4, 6 և ավելի տողեր ունեցող տներից, 7-8 վանկանի տողերից։ Հայտնի է Կոմիտասի "Անտունի" երգը։

                                               

Աշոտ Երկաթ (վեպ)

"Աշոտ Երկաթ", հայ գրող Բագրատ Այվազյանի կողմից գրված պատմական վեպ։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1893 թ. Թիֆլիսում՝ "Արձագանք" թերթում։ Գիրքը վերատպվել է՝ 1903, 1910, 1914 թթ.։ Հիսուն տարի անց Սովետական միությունում, վեպը դարձյալ վերահրատակվել է։ Վեպում ներկայացված են Գևորգ Մարզպետունու և Աշոտ Բագրատունու հերոսական կերպարները։ Հեղինակը պատմում է թե ինչպես են նրանք համախմբում ժողովրդին ու պայքար կազմակերպում թշնամի հագարացիների դեմ։

                                               

Զարմանալի հայերեն

"Զարմանալի հայերեն", բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանի գիրքը։ Լույս է տեսել 2020 թվականին, "Էդիթ Պրինտ" հրատարակչության կողմից։ Գիրքն ունի 224 էջ։ Կազմված է բառարանային սկզբունքով բառերը դասավորված են ըստ այբբենական կարգի։ Զրույցների վերնագրերն էլ հենց քննարկվող բառերն են։ Ինչպես ընթերցողին ուղղված խոսքում հեղինակն է նկատում՝ "Այսպես դյուրանում է գրքից օգտվողի գործը միաժամանակ վերանում է առարկայացանկի անհրաժեշտությունը" ։

                                               

Խոսրովիդուխտ (երաժիշտ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրովիդուխտ Խոսրովիդուխտ, VIII դարի կին երաժիշտ, Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը։ Ըստ ավանդության, եղբոր նահատակության առթիվ հորինել է "Զարմանալի է ինձ" գովքը, որը Հայոց եկեղեցին կանոնացրել և ներմուծել է Շարակնոցի մեջ։ Գովքն օժտված է գեղարվեստական բարձր արժանիքներով։ Խոսրովիդուխտի ստեղծագործությունը հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներից է, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը։

Սիմեոն Ջուղայեցի
                                               

Սիմեոն Ջուղայեցի

Սիմեոն Ջուղայեցին ծնվել է XVIդարի վերջին՝ պատմական Ջուղա գյուղաքաղաքում։ 1637 թ. Ջուղայեցին գրում է հայոց լեզվի առաջին ամբողջական քերականությունը, որը հայկական դպրոցներում երկար ժամանակ մնում է հայերենի ամենահիմնական դասագիրքը և հետագայում հիմք է դառնում քերականության նոր դասագրքերի համար։

                                               

Րաֆֆու ստեղծագործությունների ցանկ

Ցանկում ընդգրկված են արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Րաֆֆու այն ստեղծագործությունները, որոնք ներառված են նրա երկերի տասհատորյակում ։

                                               

Դավթակ Քերթող

Ստեղծագործություններից պահպանվել է միայն "Ողբ ի մահն Ջևանշերի մեծի իշխանին" պոեմը, որն ունի աշխարհիկ բովանդակություն։ Պոեմում հեղինակը փառաբանում է Աղվանքի քաջ զորավար Ջևանշերին, որը դավադրաբար սպանվում է։ Պոեմն ունի հայրենասիրական բովանդակություն, աչքի է ընկնում իր հերոսականությամբ և բանաստեղծական բարձր արվեստով։ Այդ պոեմը Մովսես Կաղանկատվացին ներկայացրել է իր "Պատմություն Աղվանից աշխարհի" գրքի մեջ։